Իրանի հրետանին 4 ժամ գնդակոծել է Իրաքի քրդաբնակ շրջանները![]() 25 հուլիսի 2011 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Իրանի հրետանին հարված է հասցրել Իրաքի հյուսիս-արևելյան ինքնավար շրջաններին, որտեղ բնակվում են քրդեր, հաղորդում է Associated Press-ը: Գնդակոծության արդյունքում, որը տևել է 4 ժամ, մահացել է Իրաքի երկու քաղաքացի: Իրաքի կենտրոնական կառավարությունը և տեղի քրդական իշխանությունները տեղի ունեցածը դեռևս չեն մեկնաբանել: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը բազմիցս սպառնացել է հարված հասցնել քուրդ գրոհայինների արտասահմանյան բազաներին, եթե նրանք չդադարեն հարձակվել Իրանի պետական հաստատությունների վրա: Վերջին նման հարձակումը եղել է Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Աբաս Քասեմիի սպանությունը: «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության» ակտիվիստները պայթեցրել են մեքենան, որի բոլոր ուղևորները մահացել են, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |