Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է սկսում սոցիալական ոլորտում

Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է սկսում սոցիալական ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 28-ի նիստում հավանություն է տվել Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում՝ միասնական ընդունարանների տեղակայման վայրերին և պայմաններին: Ինչպես ասել է Հայաստանի աշխատանքի ու սոցհարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, կառավարության որոշումն ուղղված է «մեկ պատուհանի» սկզբունքի ներմուծմանը, որտեղ ՀՀ քաղաքացիները կկարողանան տարբեր տեսակի սոցիալական ծառայություններ ստանալ:

Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման մոտեցման ներդրումը կառավարության գերակա ուղղություններից է, ինչը թույլ կտա ավելի դյուրին դարձնել քաղաքացիների կյանքը, որոնք այլևս ստիպված չեն լինի բախվել բյուրոկրատական քաշքշուկի հետ: «Ողջ տեղեկատվությունը կենտրոնացած կլինի մեկ վայրում, մենք ամբողջական պատկերացում կունենանք չապահովված ընտանիքների մասին և կկարողանանք որակյալ ծառայություններ տրամադրել նրանց՝ նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---