Դանիայում կբացվի Հայաստանի դեսպանատունը![]() 28 հուլիսի 2011 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 28-ի նիստում հավանություն է տվել Դանիայում ՀՀ դեսպանատուն բացելու մասին նախագահի հրամանագրին: Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, միջնաժամկետ հեռանկարում 2012-14թթ. այդ նպատակով կծախսվի տարեկան 43 մլն դրամ: Նա հավելել է նաև, որ այս տարի դեսպանատան բացման համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն նախարարության խնայողություններից: Դանիայում Հայաստանի դեսպանություն բացելու անհրաժեշտությունը բխում է այդ երկրում Հայաստանի շահերի առավել ծանրակշիռ ներկայացվածություն ապահովելու պահանջից, հատկապես` երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնելու առումով: Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կարող է դրական ազդակ հաղորդել դանիական կողմին` քննելու Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |