Բրոնիսլավ Կոմորովսկին հրավիրել է հայ ձեռնարկատերերին աշխատել լեհական ֆոնդային բորսայում

Բրոնիսլավ Կոմորովսկին հրավիրել է հայ ձեռնարկատերերին աշխատել լեհական ֆոնդային բորսայում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Լեհաստանի երկկողմ հարաբերություններում Լեհաստանի նախագահը մեծ հեռանկարներ է տեսնում բիզնեսի զարգացման ոլորտում: Ըստ Բրոնիսլավ Կոմորովսկու, դրան կնպաստի նաև հայ-լեհական գործարար համաժողովը, որի ընթացքում երկու երկրների գործարարները կնախանշեն համագործակցության կոնկրետ հեռանկարները:

Լեհաստանի նախագահը հրավիրել է հայ ձեռնարկատերերին աշխատել լեհական ֆոնդային բորսայում, ինչը լավ կապիտալ աղբյուր կարող է դառնալ հետագա ներդրումների համար, այդ թվում նաև Հայաստանի համար:

Բացի այդ, նա գոհունակությամբ նշել է, որ կենսաչափական անձնագրերեի տպագրման մրցույթը Հայաստանում շահել է «Արժեքավոր թղթերի արտադրության լեհական ֆաբրիկան»: «Վստահ եմ, որ դա լավ ազդանշան կլինի կողմերի համար գործարար կապերի զարգացման համար, իսկ Հայաստանի քաղաքացիները հաճույքով կօգտվեն Լեհաստանում արտադրված կենսաչափական անձնագրերից»,-հուլիսի 28-ին Երևանում հայտարարել է Բրոնիսլավ Կոմորովսկին Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---