Լոնդոնում ցուցադրել են 30-րդ ամառային օլիմպիական խաղերի մեդալները![]() 28 հուլիսի 2011 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Տրաֆալգարի հրապարակում ցուցադրել են 30-րդ ամառային օլիմպիական խաղերի մեդալները։ Մեդալների դիզայնի վրա աշխատել է նկարիչ Դևիդ Ուոտկինսը։ Դրանց վրա տեղադրված է խաղերի պաշտոնական լոգոտիպը՝ եիրզված տոնական ճառագայթներով։ Դարձերեսին հունական հաղթանակի աստվածուհին է՝ Նիկան, որը լքում Պարթենոնը Լոնդոնում իշխելու համար։ Մեդալների տրամագիծը 85 մմ է, հաստությունը՝ 7 մմ, քաշը՝ 400 գրամ։ Պատրաստվելու է 2000 նման պարգև մրցումների 16 օրերի համար։ «Մեդալների վրա պատկերված են օլիմպիադայի առանցքային խորհրդանիշները՝ Նիկա աստվածուհին և Թեմզա գետը, որը Լոնդոնի խորհրդանիշն է»,- հաղորդել է Ուոտկինսը, հաղորդում է kp.ua-ն։ Լոնդոնում օլիմպիական խաղերը մեկնարկում են 2012-ի հուլիսի 27-ին և ավարտվելու են օգոստոսի 12-ին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |