Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այցելել է Մատենադարան![]() PanARMENIAN.Net - Այսօր Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ` Աննա Կոմորովսկայի ուղեկցությամբ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Նրանք ծանոթացան հայ գրքի պատմությանը, մանրանկարչության տեխնիկաներին և հնում օգտագործվող գույների ստացման պատմությանը: Բացի մշտական ցուցադրությունից, նրանք ծանոթացան նաև ժամանակավոր ցուցադրության հետ, որտեղ ներկայացված են 5-13 դդ մագաղաթյա գրքեր և պատառիկները: Վերջում Լեհաստանի նախագահը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին նվիրեց 1505 թ-ի «Արվեստի և արհեստի գրքի» կրկնօրինակը, որի բնօրինակը պահպանվում է Լեհաստանի ազգային գրադարանում: Իր հերթին Մատենադարանի տնօրենը Կոմորովսկուն նվիրեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի անգլերեն թարգմանությունը, Մատենադարանի մանրանկարների ալբոմը, Լեհաստանում լեհերենով տպագրված տեղի հայ համայնքի մասին պատմող գրքեր: Վերջում Կոմորովսկին ինստիտուտի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն հայտնեց հայ մշակույթին, ակունքներին և ժողովրդի ոգին ճանաչելու հնարավորություն ստանալու համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |