Հուլիսի 30-ին ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթները կսկսեն ազատ ոճի հայ ըմբիշները

Հուլիսի 30-ին ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթները կսկսեն ազատ ոճի հայ ըմբիշները

PanARMENIAN.Net - Բուխարեստում (Ռումինիա) շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ հուլիսի 30-ին պայքարը կսկսեն ազատ ոճի հայ ըմբիշները չորս քաշային կարգերում:

Մրցաշարի առաջին օրը հանդես կգան երեք հայ ըմբիշներ: Մինչև 50կգ քաշային կարգում Գևորգ Արզումանյանը 1/8 եզրափակչում կհանդիպի Բուրհան Ալթինտասի (Թուրքիա) հետ, Վոլոդյա Ֆրանգուլյանը (60կգ ք/կ) կպայքարի Թոգրուլ Ասգարովի (Ադրբեջան) հետ, իսկ Գևորգ Համբարձումյանի (74կգ ք/կ) մրցակիցը կլինի հույն Թեոդորոս Թեոդորիդիսը:

Իր ելույթներն են ավարտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Նարեկ Խաչատրյանը (55 կգ ք/կ) և Ռաֆիկ Մանուկյանը (74կգ ք/կ) դարձան աշխարհի չեմպիոններ, իսկ Ռուդիկ Մկրտչյանը (50կգ ք/կ) նվաճեց բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---