Ամերիկյան Ռոդ Այլենդի մայրաքաղաքում սեպտեմբերին կնշեն Հայաստանի Անկախության 20-ամյակը30 հուլիսի 2011 - 13:05 AMT PanARMENIAN.Net - 2011թ. սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Ռոդ Այլենդի նահանգի մայրաքաղաք Պրովիդենսի Սբ Պետրոսի և Պողոսի մայր տաճարում տեղի կունենա հանդիսավոր երեկո և տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Անկախության 20-ամյակին: Նահանգապետի, սենատորների, կոնգրեսականների, տարբեր քաղաքների քաղաքապետերի ու բազմաթիվ հյուրերի ներկայությամբ տեղի կունենա մեծ համերգ սիմֆոնիկ նվագախմբի, Ռոդ Այլենդի ու Մասաչուսեթսի երկու երգչախմբերի, Մետրոպոլիտեն օպերայի հայտնի մեներգիչների մասնակցությամբ: Առաջին անգամ կկատարվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված հատուկ այդ տոնակատարության կապակցությամբ: Ինչպես հայտնել է համերգի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը, այդ հանդիսավոր միջոցառումը կգերազանցի բոլոր նախորդներին ու խոշորագույնը կլինի ԱՄՆ արևելյան ափում: Բազմահազարանոց դահլիճը բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Երեկոյին հանդես կգան նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, նահանգապետը, այլ հայտնի քաղաքական գործիչներ: Համերգի ավարտին տեղի կունենա մեծ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Անկախության տարեդարձին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |