Կարեն Կարապետյանը Պեկինի գործարարներին հրավիրել է Երևան![]() 1 օգոստոսի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով հուլիսի 26-30-ը պաշտոնական այցով գտնվում էր ՉԺՀ մայրաքաղաքում: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ առաջին պաշտոնական այցը հագեցած էր բազմակողմ հանդիպումներով` ուղղված Պեկինի և Երևանի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելուն և քաղաքային կառավարման ոլորտում համագործակցության հիմքեր ստեղծելուն: Կարեն Կարապետյանը և Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունը պաշտոնական հանդիպման ընթացքում կարևորել են երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների աշխուժացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երևանը շահագրգռված է ու բաց մայրաքաղաքի զարգացմանն ուղղված կառուցողական առաջարկությունների քննարկման համար: Իր գործընկերոջը ներկայացնելով Երևանի զարգացման հեռանկարներն ու իրականացվող ծրագրերը` Կարեն Կարապետյանը չինական կողմին առաջարկել է մասնակցություն ունենալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերում` նշելով, որ Երևանը պատրաստ է Պեկինի գործարար շրջանակներին ներկայացնել ներդրումային մի շարք առաջարկներ, ինչպես նաև` կազմակերպել չին գործարարների այցը Երևան: Երևանի քաղաքապետը նաև շեշտել է, որ Երևանն այսօր բարենպաստ պայմաններ է ապահովում երկարաժամկետ և երաշխավորված ներդրումային ծրագրերի համար, որոնց իրականացմանը հետամուտ է չինական կապիտալը: Գործունեություն ծավալելով Երևանում` չին գործարարները հնարավորություն կունենան մասնակցություն ունենալ նաև տարածաշրջանի շուկաներում: Երևանի քաղաքապետը չին գորընկերոջն առաջարկել է դիտարկել Երևանում Պեկինի և Պեկինում Երևանի տներ հիմնելու հնարավորությունները: Գո Ցզինլուն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել երկու մայրաքաղաքների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը և սիրով ընդունել է պաշտոնական այցով Երևան գալու հրավերը: Հանդիպման ավարտին կողմերը հուշագիր են ստորագրել Երևանի և Պեկինի քաղաքապետարանների միջև համագործակցության վերաբերյալ: «Պեկինի քաղաքապետի հետ ստորագրած համաձայնագիրը երկու մայրաքաղաքների միջև շարունակական հարաբերությունների սկիզբ է դնում: Իմ գործընկերոջը հրավիրել եմ աշխատանքային փոխադարձ այցով գալ Երևան, իսկ մինչ այդ, պայմանավորվածության համաձայն, աշխատանքային խումբ կստեղծվի: Շատ ենք կարևորում Պեկինի հետ մեր հարաբերությունները և, հաշվի առնելով Չինաստանի զարգացումներն ու ներդրումային հնարավորությունները, կարծում եմ, որ գործակցության ընդհանուր եզրեր կգտնենք: Ընդհանուր առմամբ հանդիպումը դրական և հեռանկարային եմ գնահատում»,– նշել է Կարեն Կարապետյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |