Ամերիաբանկի ժամկետային ավանդները 2011թ. առաջին կիսամյակում աճել են ավելի քան 11%-ով![]() 2 օգոստոսի 2011 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի ժամկետային ավանդները 2011թ. առաջին կիսամյակում աճել են ավելի քան 11%-ով, այդ թվում` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 19%-ով և 30.06.11թ. դրությամբ կազմել ավելի քան 31 մլրդ դրամ` բանկի ամբողջ ժամկետային ավանդների 65%-ը: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը կազմել է 71%: Բանկի նկատմամբ օրեցօր աճող հասարակության վստահությունը, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար նախատեսված ժամկետային ավանդների մշտապես համալրվող տեսականին և ճկուն սակագնային համակարգը նպաստում են Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ավանդների շարունակական աճին: Ամերիաբանկը ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել ֆիզիկական անձանց առաջարկվող ավանդների տեսականին: Դեռևս փետրվար ամսին հանրությանն առաջարկվեց ժամկետային ավանդի նոր տեսակ` “Ոսկու կառուցվածքային” ավանդը, որը ստեղծում է եկամուտների ստացման աննախադեպ հնարավորություն` եկամուտ, որը ստացվում է միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացումից` առանց ներդրված գումարը կորցնելու ռիսկի և ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից: Երկրորդ կիսամյակում ևս Ամերիաբանկը հանդես կգա ֆիզիկական անձանց համար նոր, հետաքրքիր առաջարկներով: Նշենք նաև, որ Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների թվաքանակը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 20%-ով և կազմել շուրջ 28 հազ.: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |