Երևանում ընթանում է Արվեստի համադրողների 6-րդ ամառային միջազգային դպրոցը![]() 3 օգոստոսի 2011 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Այս օրերին Երևանում ընթացքի մեջ է Արվեստի համադրողների 6-րդ ամառային միջազգային դպրոցը, որի կազմակերպիչը Հայաստանի Արվեստի քննադատների ասոցիացիան է (AICA Հայաստան): Դպրոցը մեկնարկել է հուլիսի 25-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 4-ը: Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը նշեց, որ միջոցառման շրջանակներում կայանում են ինչպես դասախոսություններ, այնպես էլ քննարկումներ, պրեզենտացիաներ, կոլեկտիվ ընթերցանություններ, ինչպես նաև այցելություններ Երևանի մշակութային հաստատություններ: Ամառային դպրոցի համակարգող, AICA անդամ Անժելա Հարությունյանը իր հերթին նշեց, որ դպրոցի նպատակներից մեկը արվեստը տնտեսական և քաղաքական դաշտ տեղափոխելն է: Արվեստի քննադատ, Ալեքսանդրիայի ժամանակակից արվեստի ֆորումի տնօրեն Բասսամ էլ Բարոնին նշեց, որ ամբողջ աշխարհում, այսօր քննադատական մտքի պակաս կա, և այս դպրոցը կարող է օգնել արվեստը հասկանալուն: Նա դպրոցում կարդացել է գեղարվեստի և փորձարարական արվեստի տարբերությունների մասին դասախոսություն: Կազմակերպիչների կարծիքով, այն տարեց տարի ավելի լայն շրջանակներ է ընդգրկում: Դպրոցի արդյունքում հայ արվեստաբանները կապեր են ստեղծում օտարազգի գործընկերների հետ, դպրոցից դուրս նախագծեր են ստեղծվում, իսկ բացասական կողմն այն է, որ արդյունքում չկա հանրային ազդեցություն: 6 տարիների ընթացքում դպրոցին մասնակցել են 150 հոգի 35 երկրներից: Յուրաքանչյուր տարի միջազգային մասնակիցների թիվը կազմում է 10-12 հոգի, իսկ հայ մասնագետների թիվը` 4-5: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |