Եգիպտոսում պահանջում են Մուբարաքին մահապատժի ենթարկել![]() 3 օգոստոսի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ դատավարության ժամանակ պետական դատախազը պահանջել է պետության նախկին ղեկավարին մահապատժի դատապարտել, հաղորդում է եգիպտական հեռուստատեսությունը: Չորեքշաբթի օրը Կահիրեում մեկնարկել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ դատավարությունը, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Նա մեղադրվում է խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության, ինչպես նաև կոռուպցիայի և ապօրինի հարստացման մեջ: Հոսնի Մուբարաքն ինքն ու նրա որդիներ Ալյան ու Գամալը հերքում են իրենց հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ես հերքում եմ այդ բոլոր մեղադրանքները»,- ասել է Եգիպտոսի նախկին նախագահը: Ավելի վաղ դատախազն ընթերցել էր պետության նախկին ղեկավարին և նրա որդիներին առաջադրված մեղադրանքները: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Եգիպտոսում ժողովրդական հուզումների արդյունքում ավելի քան 800 մարդ զոհվեց և մոտ վեց հազարը վիրավորվեց: Փետրվարի 11-ին նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |