Մինչև 20 տարեկանների շախմատի ԱԱ. Երկրորդ տուրում Մարիա Գևորգայնը կարողացել է վաստակել մեկ միավոր

PanARMENIAN.Net - Հնդկական Չեննայ քաղաքում, որտեղ անցնում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը, տեղի է ունեցել երկրորդ տուրը: Պատանիների մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի են խաղացել համապատասխանաբար Մոլտուն Լիի (Ավստրալիա) և Վավ Ռաջեշի (Հնդկաստան) հետ: Տեր-Սահակյանը նահանջել է 26-րդ տեղը, իսկ Հովհաննիսյանը՝ 79-րդ տեղում է:

Մարիա Գևորգյանը աղջիկների մրցաշարում հաղթել է Սիդհալի Շետյեին (Հնդկաստան) և գրավում է 20-րդ տեղը:

Շախմատի պատանիների առաջնությանը մասնցում է 125 պատանի շախմատիստ, իսկ աղջիկների թվում՝ 60: Շախմատիստները մրցում են օգոստոսի 2-7 և 9-15-ը, իսկ օգոստոսի 8-ին հանգստի օր է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---