«Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը արդեն դիտել է 5000 այցելու![]() 4 օգոստոսի 2011 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը 20 օրվա ընթացքում դիտել է 5000 այցելու, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: ՀԱՊ-ի աշխատակիցների դիտարկմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում ոչ միայն հայ հասարակության լայն շերտերի, այլև զբոսաշրջիկների կողմից: Ցուցահանդեսի այցելուների շարքում առանձնակի մեծ թիվ են կազմում երիտասարդները: Ցուցահանդեսը բացվել է հուլիսի 7-ին և իր մեջ ներառում է Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Ջորջո դե Կիրիկոյի շուրջ 160 գրաֆիկական աշխատանք: Բացի դրանից, ներկայացված են նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի (ԱՄՆ, ք. Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Ցուցահանդեսին ներկայացված են նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Ե. Քոչար, Հ. Հակոբյան, Լ. Թութունջյան, Գ. Խաչատրյան, Ս. Փարաջանով և այլք: Արժիլեների ընտանիքին պատկանում է Սալվադոր Դալիի օֆորտների ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտներ ցուցադրվում են Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» և այլ շարքեր: Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում: Արժիլեի խոսքերով իր ընտանեկան հավաքածուից Երևան են բերվել միայն 1/4-ը: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 15-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |