LinkedIn-ը գրանցել է եկամուտի 100 տոկոս աճ 2010թ. 2-րդ եռամսյակի համեմատ![]() 5 օգոստոսի 2011 - 11:32 AMT PanARMENIAN.Net - LinkedIn սոցիալական ցանցը հայտարարել է տարվա 2-րդ եռամսյակի իր ձեռքբերումները։ LinkedIn-ը նոր ռեկորդներ է սահմանել անդամների, եզակի այցելուների և էջերի դիտումների քանակով։ LinkedIn-ը պլանավորում է շարունակել ներդրումներ կատարել թիմում, տեխնոլոգիայում և արտադրանքում՝ իրականացնելու LinkedIn-ի ողջ պոտենցիալը։ Ըստ LinkedIn բլոգի՝ ցանցի անդմաների քանակն անցել է 115 միլիոնը, ինչը 61% աճ է 2010-ի 2-րդ եռամսյակի համեմատ։ Եզակի այցելուները կազմում են ամիսը 81,8 միլիոն, իսկ էջերի դիտումները՝ 7.1 միլիարդ։ 2011-ի 2-րդ եռամսյակը LinkedIn-ին պարգևել է 121 միլիոն դոլարի եկամուտ, ինչը գրեթե 100% աճ է՝ 2010-ի 55 միլիոնի համեմատ։ LinkedIn սոցիալական ցանցը համախմբում է միլիոնավոր պրոֆեսիոնալների ամբողջ աշխարհում։ LinkedIn -ում մարդիկ աշխատանք են փնտրում, ստեղծում են նոր գործարար կապեր, միմյանց երաշխավորում և պարբերաբար թարմացնում սեփական ռեզյումեն։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |