Flickr-ը գրանցել է 6 միլիարդ նկարի վերբեռնում![]() 5 օգոստոսի 2011 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Flickr լուսանկարների հոսթինգ ծառայություն առաջարկող կայքը հասել է 6 միլիարդ վերբեռնած նկար ցուցանիշի։ Այս մասին հայտնում է Flickr-ի պաշտոնական բլոգը։ Վերջին հինգ տարիների ընթացքում Flickr-ում վերբեռնված նկարների քանակն աճել է 20 %-ով։ Flickr-ը լուսանկարների և տեսանյութերի հոսթինգ ծառայություն առաջարկող և օնլայն համայնքների կայք է՝ ստեղծված Ludicorp-ի կողմից, որը հետագայում գնեց Yahoo!-ն։ Լինելով հանրաճանաչ ֆոտոհոսթինգ կայք՝ այն լայնորեն օգտագործվում է բլոգերների կողմից, որոնց նկարները embed կոդով տեղադրվում են իրենց բլոգերում և սոցիալական մեդիա կայքերում։ 2010-ի սեպտեմբերին Flickr-ում վերբեռնված նկարների քանակը 5 միլիարդ էր։ Flickr-ը ունի նաև պաշտոնական ծրագրեր սմարթֆոնների համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |