Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Բելառուսում համատեղ հավաք կանցկացնեն այլ երկրների հավաքականների հետ![]() 5 օգոստոսի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն ավարտել է իր հավաքը Երևանի հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնում: Այժմ ըմբիշները մարզվում են անձնական մարզիչների հետ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հավաքի ժամանակ նրանք ամեն հնարավորն արեցին, որպեսզի տղաները լավ մարզավիճակում լինեն:
«Մինչ աշխարհի առաջնությունը մեկ ամիս է մնացել և նախապատրաստման յուրաքանչյուր փուլ շատ կարևոր է մեզ համար: Այժմ մեր առջև խնդիր է դրված աշխատել մեր մասնակիցների տեխնիկատակտիկական, ուժային, ֆունկցիոնալ որակների, արագության վրա, որպեսզի աշխարհի առաջնությունում նրանք ցույց տան, թե ինչի են ընդունակ»,-ասել է Ջուլֆալակյանը:
Օգոստոսի 11-ին հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Բելառուսում համատեղ հավաք կանցկացնեն Բելառուսի, Վրաստանի ու Ֆրանսիայի հավաքականների հետ:
Օգոստոսի 11-ին հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Բելառուսում համատեղ հավաք կանցկացնեն Բելառուսի, Վրաստանի ու Ֆրանսիայի հավաքականների հետ: Օգոստոսի 25-ին կվերադառնանք Երևան, վերջին հավաքն այստեղ կանցկացնենք և հետո կմեկնենք Ստամբուլ, որտեղ սեպտեմբերի 11-ից կսկսվի աշխարհի վարկանիշային առաջնությունը»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |