ՀԱՄՀ-ը հանդիպում է անցկացրել Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ընկերությունների հետ 5 օգոստոսի 2011 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) կողմից կազմակերպված հանդիպումը Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ընկերությունների հետ: Այդ մասին հաղորդում է հիմնադրամի մամլո ծառայությունը: Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր ողջույնի խոսքում կարևորել է ՀԱՄՀ դերը զբոսաշրջության խթանման գործում: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համադրել ոլորտի մասնավոր հատվածի և ՀԱՄՀ-ի ներուժը զբոսաշրջության համատեղ ծրագրերի իրականացման և ոլորտի զարգացման համար: ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն իր հերթին նշել է, որ ՀԱՄՀ-ն` որպես զբոսաշրջության ոլորտի ծրագրերի պատասխանատու, կանի առավելագույնը ոլորտն առավել գրավիչ և մրցունակ դարձնելու նպատակով: Նա, մասնավորապես, մասնակիցներին ներկայացրել է ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակի ռազմավարական ծրագիրը և 2011 թվականի երկրորդ կիսամյակում իրականացվելիք ծրագրերը: Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մրցունակության դերի կարևորությանը, դրա զարգացման միտումներին ու հեռանկարներին առնչվող հարցեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |