Իտալական «Իլ դեմոկրատիկա» օրաթերթը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ-ն

Իտալական «Իլ դեմոկրատիկա» օրաթերթը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ-ն

PanARMENIAN.Net - Իտալական համացանցային «Իլ դեմոկրատիկո» օրաթերթը հրապարակել է լրագրող Արմանդո Պասկալեի հոդվածը Լեռնային Ղարաբաղի մասին:

Հոդվածում, անդրադառնալով Կոսովոյի անկախության ինքնահռչակմանը և Հարավային Սուդանի համաժողովրդական հանրաքվեով վավերացված անկախությանը, լրագրողը հաստատում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից:

Հոդվածում նշվում է, որ Ղարաբաղը դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, և հետևաբար, եղել է Հայաստանի անբաժան մասը: Բաքուն վարել է պատմականորեն հայկական տարածքները բռնի ազերիացնելու քաղաքականություն, գիտակցաբար թուլացրել է հայկական գյուղերի տնտեսությունը, խրախուսել բնակիչների արտագաղթը տարածաշրջանից, հայերի դեմ իրականացրել չարաշահումներ և բռնություններ:

Լրագրողն ընդգծում է, որ Ղարաբաղը, ճանաչված չլինելով հանդերձ, ներկայումս ունի ինքնիշխան պետության բոլոր հատկանիշները` խորհրդարան, սեփական կառավարություն և բյուրոկրատիա: Ադրբեջանի հետ նրա վերամիավորումը կոտնահարի միջազգային իրավունքի սկզբունքները ինքնիշխանության ճշմարտության վերաբերյալ:

Արցախի Հանրապետություն
Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---