Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի գրոհի ժամանակ զոհվել է առնվազն 75 մարդ 8 օգոստոսի 2011 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Կառավարական զորքերի կողմից Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի գրոհի ժամանակ զոհվել է առնվազն 75 մարդ: Այդ մասին հաղորդում է Բի-բի-սին, հղում անելով ընդդիմադիր աղբյուրների վրա: Նշվում է, որ զորքերը գրոհի ժամանակ օգտագործել են զրահատեխնիկա, այդ թվում տանկեր, որոնք շրջապատել են քաղաքն ու կրակ բացել: Հարյուրավոր մարդիկ լքել են քաղաքը, հարևան Թուրքիայում փախստականների հոսքի են սպասում: Միևնույն ժամանակ սիրիական իշխանությունները պնդում են, որ Դեյր էզ Զորը հայտնվել էր ավազակների ձեռքում, ուստի նրանք ստիպված էին ծայրահեղ միջոցների դիմել: Վերջին իրադարձությունների կապակցությամբ ուժգնացել է ճնշումը պաշտոնական Դամասկոսի հանդեպ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները Իտալիայի և Քաթարի օրինակով ետ են կանչել իրենց դեսպանին: Պաշտոնական ձևակերպմամբ դա արվել է Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցելու նպատակով: ԱՄՆ ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ պատրաստ են խստացնել պատժամիջոցները Դամասկոսի դեմ՝ կասեցնելու համար բռնությունը, հաղորդում է Բի-բի-սին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |