Ս. Տեր-Սահակյանը և Ռ. Հովհաննիսյանը մեկ միավոր են զիջում առաջատարին շախմատի երիտասարդական ԱԱ-ում![]() 8 օգոստոսի 2011 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հնդկական Չեննայ քաղաքում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Երիտասարդական մրցաշարում արդեն կայացել է 6 տուր և, շնորհիվ հաղթանակների, Հայաստանի ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը բարելավել են իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում: Երկու գրոսմայստերները վաստակել են 5-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը հայտնվել է 3-րդ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ տեղում: Նրանք միայն մեկ միավոր են զիջում առաջատարին: 7-րդ տուրում Տեր-Սահակյանը կխաղա Ռոմբալդոնիի հետ, իսկ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Նիկլաս Հյուչենբետը (Գերմանիա), որը զբաղեցնում է 2-րդ տեղը: Աղջիկների մրցաշարում Մարիա Գևորգյանը վաստակել է 2,5 միավոր և գրավում է 41-րդ տեղը: 7-րդ տուրում նրա մրցակիցը կլինի Մաե Ֆրայնան (Ֆիլիպիններից): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |