Մեդվեդևը վավերացման է առաջարկել Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում ՌԴ ռազմակայանների մասին համաձայնագիրը![]() 9 օգոստոսի 2011 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքում միավորված ռուսական ռազմակայանների մասին համաձայնագիրը: 2008թ. օգոստոսի վրացական ագրեսիայից հետո անկախացած երկու անդրկովկասյան հանրապետությունների տարածքում ռուսական ռազմական ներկայության մասին միջպետական համաձայնագրերը կնքվել են անցյալ տարի: Աբխազիայում ձևավորվել է 7-րդ, իսկ Հարավային Օսեթիայում՝ 4-րդ ռազմակայանը: Ռազմակայանները Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումներ են: Ռազմակայանները գտնվումն են Գուդաուտայի, Ցխինվալի ու Ջավայի հարևանությամբ: 49 տարով կնքված համաձայնագիրն ունի ինքնաբերաբար 15 տարով երկարացվելու հնարավորություն: Յուրաքանչյուր ռազմակայանի անձնակազմի թվաքանակը մոտ 3500 մարդ է՝ դա եռագումարտակային կազմի լիարժեք բրիգադ է: Սպառազինությունը արդիական է: 7-րդ և 4-րդ ռազմակայաններն իրավամբ կարելի է խաղաղապահ համարել: Նրանց հիմնական խնդիրն է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի դեմ հնարավոր ագրեսիայի զսպումն ու ՌԴ քաղաքացիների պաշտպանությունը: Աբխազիայի հետ Ռուսաստանի ռազմական համաձայնության վերաբերյալ համաձայնագրում առանձին նախատեսված է նաև ռազմածովային ուժերի համագործակցություն: Օչամչիրի նավահանգստում, հավանաբար, կկառուցվի Սևծովյան նավատորմի նավերի տեղակայման կետ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |