Facebook-ը թողարկում է Messenger ծրագիր Android-ների և iOS-ների համար![]() ![]() PanARMENIAN.Net - Facebook-ն այսօր ներկայացրեց նոր բջջային ծրագիր՝ Facebook Messenger։ Այս մասին հաղորդում է Facebook բլոգը։ Messenger ծրագիրը հեշտացնում է հաղորդագրությունների ուղարկումը և օգտագործողներին հնարավորություն է տալիս օպերատիվ գրել ընկերներին։ Messenger ծրագիրն առանձին, ամբողջապես նոր ծրագիր է և առնչություն չունի Facebook-ի մյուս պաշտոնական ծրագրերի հետ։ Messenger-ի շնորհիվ օգտագործողը նամակները ստանում է նամակների տեսքով կամ տեսքտային ձևաչափով։ Messenger-ում բոլոր զրույցները և հաղորդագրությունները մի տեղում են հավաքվում։ Այս ծրագրի շնորհիվ կարելի է նաև խմբային զրույցներ կատարել՝ հեշտությամբ կցելով նկարներ և ավելացնելով գտնվելու վայրը։ Messenger ծրագիրը հասանելի է լինելու այսօրվա ընթացքում iPhone-ների և Android-ների համար համապատասխանաբար Apple App Store-ում և Android Market-ում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |