Մարկոս Պիզելին ճանաչվել է Դոնեցկի «Մետալուրգի» հուլիս ամսվա լավագույն խաղացողը![]() 10 օգոստոսի 2011 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգի» երկրպագուները քվեարկությամբ որոշել են թիմի հուլիս ամսվա լավագույն խաղացողին: Քվեարկությանը մասնակցել է շուրջ 1200 մարդ: Նախորդ ամսում թիմի լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի հարձակվող կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Նա հավաքել է 357 քվե (38,7 տոկոս), երկրորդ տեղում է հարձակվող Վիտալի Իվանկոն՝ 303 քվե (32,8 տոկոս), երրորդ տեղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը՝ 129 քվե (13,9 տոկոս), հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը: Իսկ Պիզելիի հաղթական գոլը «Չերնոմորեցի» դարպասին լավագույնն է ճանաչվել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |