Սլովակիայի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսսն ազգային հավաքականից հեռացրել է հարձակվող Միրոսլավ Ստոխին

Սլովակիայի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսսն ազգային հավաքականից հեռացրել է հարձակվող Միրոսլավ Ստոխին

PanARMENIAN.Net - Սլովակիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսսն ազգային հավաքականից հեռացրել է հարձակվող Միրոսլավ Ստոխին, հաղորդում է lenta.ru-ն: Այդպես մարզիչը պատժել է Ստոխին հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար:

Վայսսն ընդգծել է, որ Ստոխը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն չի կարելի նրա արարքն անուշադրության մատնել: 21-ամյա ռմբարկուն բաց կթողնի սլովակների ընկերական հանդիպումն Ավստրիայի հետ, որը կկայանա օգոստոսի 10-ին: Այն մասին, որ ռմբարկուն կարող է չհրավիրվել հաջորդ խաղերին, Վայսսը ոչինչ չի ասել: Հարցականի տակ է նաև Ստոխի մասնակցությունը ԵԱ-2012 ընտրական փուլի շրջանակում սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը:

Ստոխը բերման է ենթարկվել օգոստոսի 7-ին Սլովակիայում: Ոստիկանները կանգնեցրել են դեղին «Ֆեռարին», որի ղեկին ֆուտբոլիստն էր, և ալկոհոլի թեստ են անցկացրել: Մարզիկի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել էր 1,17 պրոմիլե: Ինչպես հաղորդում է սլովակյան cas.sk ինտերնետ-հրատարակությունը, Ստոխը ղեկին էր նստել` խմելով գարեջրի հինգ փոքր շիշ:

Ստոխը Սլովակիայի կազմում 2010թ. հոկտեմբերի 8-ին խաղացել է Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլում և փոխարինվել 57-րդ րոպեին: Հայաստանի հավաքականն այդ հանդիպմանը հաղթանակ է տարել 3:1 հաշվով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---