ՌԴ ոստիկանությունը ստուգում է Թուրքիայից Մոսկվա ահաբեկչի ժամանման մասին տեղեկատվությունը10 օգոստոսի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ոստիկանությունը ստուգում է Մոսկվայում, իբր, պատրաստվող ահաբեկչությունների մասին անանուն նամակը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմիններին: «Նախօրեին ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ չորեքշաբթի երեկոյան մետրոյում ահաբեկչական ակտերի իրականացման համար Ստամբուլից Իրաքի քաղաքացի պետք է ժամանի մայրաքաղաքի «Շերեմետյևո օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա պարզաբանել է, որ նամակն օդանավակայան է ուղարկվել էլեկտրոնային տարբերակով անգլերեն լեզվով: Ուղերձը թարգմանելուց հետո ավիաանվտանգության ծառայության աշխատակիցները ոստիկանություն են դիմել: Ներկայումս նամակում շարադրված տեղեկատվությունը ստուգվում է: Գործակալության զրուցակիցը չի բացառում, որ անհայտ անձը փորձում է «պատմության մեջ ներքաշել» իր ծանոթներից մեկին, «որը կարող է բոլորովին կարգապահ քաղաքացի լինել»: Թուրքական ոստիկանության միջազգային հարաբերությունների բաժնում «Ինտերֆաքսին» հաղորդել են, որ այդ հաշվով տեղեկատվությամբ չեն տնօրինում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |