Հայաստանում կասեցվել է կեղծ բանկային քարտերի ապօրինի շրջանառության փորձը![]() 10 օգոստոսի 2011 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է կեղծ բանկային քարտերի ապօրինի շրջանառության դեպք: «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր ՀՀ քաղաքացի Արմեն Թումանյանի ուղեբեռի կրկնակի զննման արդյունքում հայտնաբերվել է ամերիկյան բանկերի կողմից թողարկված 21 կեղծ պլաստիկ քարտեր: Դրանցով նախատեսվում էր բանկերում և առևտրային կետերում զեղծարար գործարքների միջոցով հափշտակել գումարներ և գույք: Փաստի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |