Թումո կենտրոնի սաների նախնական գրանցումը կսկսվի հենց բացման օրերին![]() PanARMENIAN.Net - Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացմանը և երեխաների գրանցմանը մնացել է մի քանի օր։ Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ անվճար կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Թումո կենտրոնն ակնկալում է 3 ամսվա ընթացքում ունենալ 10 000 պատանի անդամ։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Թումո կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի համակարգող Սեդա Պապոյանը: Ըստ Սեդա Պապոյանի, Թումո կենտրոնի բացման արարողության երկու օրերի ընթացքում՝ օգոստոսի 12-ին և 13-ին, Թումոյի 20 աշխատակից iPad-ներով կշրջեն և կկատարեն ցանկացողների նախնական գրանցում։ «Դրանք կլինեն մի քանի հիմնական անձնական տվյալներ, ինչը պաշտոնական գրանցման ժամանակ գործը կհեշտացնի»,-նշեց Սեդա Պապոյանը։ Թումո կենտրոնի սան կարող է դառնալ 12-18 տարեկան յուրաքանչյուր երեխա։ Կենտրոնում ուսումն անվճար է։ Պաշտոնական գրանցումը սկսվելու է օգոստոսի 15-ին։ Գրանցվելու համար անհրաժեշտ պայմաններից է ծնողների ներկայությունը.գրանցվողի և ծնողների ստորագրությամբ կնքվում է պայմանագիր։ Անհրաժեշտ է ներկայացնել մի քանի փաստաթուղթ և 10 000 դրամ դեպոզիտ տրամադրել։ Ինչպես նշեց Սեդա Պապոյանը, դա սիմվոլիկ գումար է, որը ետ է վերադարձվում սանին 2 տարի անց՝ կրթական ծրագիրն ավարտելիս։ «Դեպոզիտի իմաստն այն է, որ յուրաքանչյուր սան գույքային և բարոյական պատասխանատվություն զգա, հարգի կենտրոնի կանոնակարգը և ուսման ծրագիրը»,-ասաց Սեդա Պապոյան։ Օգոստոսի 14-ին կկայանա Թումո կենտրոնի պաշտոնական բացումը։ Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորելու և մասնագիտանալու են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ոլորտներում։ 1-ին հարկում միաժամանակ կարող է սովորել 500 երեխա, իսկ 2-րդ հարկը, որը ծրագրի 2-րդ փուլի համար է նախատեսված, կրկին 500 երեխայի համար է։ Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |