Վարշավայում հրաձգության արդյունքում, ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայ է տուժել

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը` օգոստոսի 10-ին, Վարշավայի կենտրոնում հրաձգության արդյունքում մեկ մարդ վնասվածքներ է ստացել: Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 15:00-ին (երևանյան ժամանակով 18:00-ին) Համերաշխության ծառուղում: Ոստիկանությունը չարագործների որոնման համար ուղղաթիռ է գործարկել:

Վիրավոր տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել: Տեղի ոստիկանությունը հաղորդում է, որ տուժածը Լեհաստանի քաղաքացի չէ: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, տուժածը կարող է ազգությամբ հայ լինել: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով լեհական ԶԼՄ-ներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---