ՖԻՖԱ-ն ցմահ որակազրկել է երեքական բոսնիացի ու հունգարացի մրցավարների![]() 11 օգոստոսի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն ցմահ որակազրկել է երեքական բոսնիացի ու հունգարացի մրցավարների: Երեք բոսնիացի և երեք հունգարացի մասնագետ մեղավոր են ճանաչվել պասիվ կոռուպցիայի մեջ (դրամաշորթություն կամ կաշառքի ստացում) և խաղի արդյունքների վրա ապօրինի ազդեցության մեջ, հաղորդում է lenta.ru-ն: Մրցավարներին արգելված է մասնակցել ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեության: Ցմահ որակազրկվել են Բոսնիայից ու Հերցոգովինայից Սինիշա Զրնիչը, Քենան Բայրամովիչը և Ռիզա Ռիդալովիչը, հունգարացիներ Քրիստիան Սեմելչին, Յանոշ Չակն ու Կոլոշ Լենգելը: Խաղերը, որոնց վերաբերյալ հետաքննություն է սկսել ՖԻՖԱ-ն, տեղի են ունեցել 2011թ. փետրվարի 9-ին և ընկերական էին: Այդ օրը կայացել են Բոլիվիա-Լատվիա, Էստոնիա-Բուլղարիա ընկերական խաղերը: Բոլիվիա-Լատվիա խաղը սպասարկել են բոսնիացի մրցավարները, իսկ էստոնացիների ու բուլղարացիների հանդիպումը՝ հունգարացի մրցավարների բրիգադը: Լատվիան հաղթեց Բոլիվիային 2:1 հաշվով, իսկ Էստոնիա-Բուլղարիա խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Բոլոր գոլերը խփվել են 11-մետրանոցից: ԶԼՄ-ները գրել են, որ խաղերը հավանաբար, պայմանագրային են եղել, իսկ հանցավոր կազմակերպությունները միլիոնավոր եվրոներ են աշխատել այդ խաղադրույքների վրա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |