Աստանայում այսօր տեղի կունենա ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը![]() 12 օգոստոսի 2011 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի մայրաքաղաքում այսօր կանցնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթաժողովը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի ղեկավարները կքննարկեն Աֆղանստանում ու Պակիստանում գործող թալիբների խմբավորումների ազդեցությունը Կենտրոնական Ասիայի երկրների իրավիճակի վրա, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակը: Բացի այդ, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները կքննարկեն կազմակերպության գործունեության մի շարք ասպեկտներ: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կտեղեկացնի գործընկերներին Լիբիայի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |