Մովսես Հակոբյան. Արցախի բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ոտնձգություններին![]() 12 օգոստոսի 2011 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հանդիպեց Արցախում գործող ԶԼՄ-ների հետ, ասուլիսը նվիրված էր ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին: Ռազմական գերատեսչության ղեկավարը համառոտ անդրադարձավ անցած երկու տասնամյակների ընթացքում Պաշտպանության բանակի ունեցած ձեռքբերումներին, նրա դերին ու վաստակին անկախության պահպանման և ամրապնդման գործում, ներկայացրեց հետպատերազմյան բանակաշինության առանձնահատկություններն ու ներկա ժամանակահատվածում իրականացվող գործընթացները: «Անցած տարի և այս տարվա առաջին կիսամյակը զինված ուժերում հայտարարված է բարեփոխումների տարի, և այսօրվա բանակի մարտական պոտենցիալը ավելացել է մոտավորապես 20 տոկոսով, որը բոլոր տարիների համեմատ մեր ամենամեծ առաջընթացն է, և սա շարունակական է լինելու»,- ասել է Արցախի պաշտպանության նախարարը: Նախարարը նաև շեշտեց, որ Արցախի զինված ուժերը մշտապես գտնվում են մարտունակ վիճակում և պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամու յուրաքանչյուր ոտնձգության: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |