Հայաստանում քիթը կարելի է վիրահատել 800-1000 ԱՄՆ դոլարով![]() ![]() PanARMENIAN.Net - Տարածաշրջանում պլաստիկ-վիրահատությունների սակագներն ամենացածրը Հայաստանում են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բժշկական գիտությունների թեկնածու, պլաստիկ վիրաբույժ Գնել Անանյանը. «Օրինակ քթի պլաստիկ վիրահատությունը Հայաստանի տարբեր կլինիկաներում և տարբեր վիրաբույժների մոտ տատանվում է 800-1000 ԱՄՆ դոլարի սահմաններում»: Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ պլաստիկ վիրահատություններն իրականացվում են բավականին բարձր մակարդակով և վերահսկվում են առողջապահության նախարարության և պլաստիկ վիրաբույժների ասոցացիայի կողմից. «Բոլոր կենտրոնները լիցենզավորվում են նախարարության կողմից, և գրեթե բոլոր պլաստիկ վիրաբույժները ասոցիացիայի անդամ են»: Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ 2006 թվականից գործող ասոցիացիան փորձում է մշակել պայմանագրի ձև բժիշկների և այցելուների համար, որում կներառվեն օբյեկտիվ և սուբյեկտիվ բոլոր հնարավոր ու անհնար բարդությունները: «Բարդությունների քանակը կարելի է նվազեցնել, եթե պլաստիկ վիրահատությունից հետո այցելուները հետևեն բժիշկի բոլոր ցուցումներին»,- ասաց Հովհաննիսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |