Դավիթ Նալբանդյանը օգոստոսի 15-ին սկսում է ելույթները Ցինցինատիի թենիսի մրցաշարում![]() 13 օգոստոսի 2011 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին Ցինցինատիում (ԱՄՆ, Օհայո) մեկնարկում է АТР Մասթերս կատեգորիայի Western & Southern Open-2011 մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը 2,592,000 դոլար է: Մրցաշարին կմասնակցի նաև արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը: Նրա առաջին մրցակիցը կլինի «կվալիֆայ» , սակայն անունը դեռ հայտնի չէ: Հաղթանակի դեպքում Նալբանդյանը, որը 51-ն է АТР վարկանիշում, կարող է հանդիպել աշխարհի չորրորդ ռակետ Էնդի Մարեյի (Մեծ Բրիտանիա) հետ: Ցինցինատիում հանդես կգան աշխարհի ուժեղագույն թենիսիստները, այդ թվում նաև առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա), երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը (Իսպանիա) և երրորդ ռակետ ու նախորդ տարվա մրցաշարի հաղթող շվեյցարացի Ռոժե ֆեդերերը: Western & Southern Open-2011-ի հաղթողը 496,000 դոլար կստանա և 1000 միավոր АТР վարկանիշում, եզրափակչի մասնակիցը՝ 243,200 դոլար և 600 միավոր համապատասխանաբար, հաղորդում է gotennis.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |