Վրաստանը կոչ է անում Ռուսաստանին բանակցել ԱԳՆ մակարդակով![]() 13 օգոստոսի 2011 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերը ներկայացնող բաժնի պետ Գիվի Շուգարովը առաջարկել է ռուսական կողմին խորհրդակցություններ անցկացնել ԱԳՆ-ների մակարդակով: Այդ մասին նա հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրոդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկու հետ հանդիպմանը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: «Հանդիպմանը Գիվի Շուգարովը բարձրացրել է Վրաստանի շահերը ներկայացնող բաժնի գործունեության հարցը, որի պատճառով 2011թ. օգոստոսի 4-ի բաժինը ստիպված եղավ երկու աշխատանքային օրերի ընթացքում դադարեցնել հյուպատոսական ծառայությունների տրամադրումը քաղաքացիներին»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Թբիլիսին առաջարկել է խորհրդակցությունները վարել շվեյցարական կողմի ներկայությամբ «ապահովելու համար Մոսկվայում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատանը կից Վրաստանի շահերը ներկայացնող բաժնի և Թբիլիսիում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատանը կից Ռուսաստանի շահերը ներկայացնող բաժնի բնականոն գործունեությունը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |