Իրանի նախագահը գտնում է, որ միջուկային զենքը դադարել է վճռորոշ ուժ լինել աշխարհում![]() 16 օգոստոսի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Միջուկային զենքը դադարել է վճռորոշ ուժ լինել աշխարհում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ըստ Իրանի նախագահի, ատոմային ռումբերը չօգնեցին ամերիկացիներին հաղթել Իրաքում ու Աֆղանստանում: «Կկարողանար արդյո՞ք միջուկային զենքը նպաստել իսրայելցիների հաղթանակին Լիբանանում ու Գազայում: Օգնե՞ց միջուկային զենքը ԽՍՀՄ-ին խուսափել փլուզումից»,-հռետորական հարցադրումներ է արել Իրանի նախագահը: Ահմադինեժադը նաև ասել է, որ «եթե որևէ երկիր փորձի միջուկային ռումբ ստեղծել, այն փաստորեն հսկայական միջոցներ ու այլ ռեսուրսներ կծախսի և հսկայական վտանգ կստեղծի հենց իր իսկ համար»: Այդ իսկ պատճառով, ինչպես նաև ելնելով կրոնական նկատառումներից, Իրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, հավելել է Ահմադինեժադը, հայտնում է ՌԲԿ-ն: Իրանը շարունակում է ուրանի հարստացման աշխատանքները: Ըստ պաշտոնական Թեհրանի, ռադիոակտիվ նյութերը կկիրառվեն բացառապես խաղաղ նպատակներով, սակայն, տվյալ տեխնոլոգիաները կիրառելի են նաև ատոմային զենքի ստեղծման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |