ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ ԲՈՒԺՄԱՆ 5 մայիսի 2003 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ի ուշ երեկոյան առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հատուկ չվերթով մեկնել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով «Թուրան» գործակալությունը, նախագահի մեկնելու վերաբերյալ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել եւ թռիչքը կայացել է գաղտնիության պայմաններում: Նույն օրն Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հայտարարել է, որ պետության ղեկավարն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվել: Նախօրեին թուրքական STV հեռուստաալիքը հաղորդել է, որ Ալիեւը գտնվում է Անկարայի «Գյուլհանե» հիվանդանոցում, սակայն նրա առողջական վիճակի մասին ոչինչ չի ասվել: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Բաքվում հանդիսավոր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահի վիճակը կտրուկ վատացել է: Նախորդ շաբաթ նախագահի որդին` Իլհամ Ալիեւը, լրագրողներին հայտարարել էր, թե Հեյդար Ալիեւի բուժումը կտեւի 4-5 շաբաթ, եւ նա անպայման դուրս կգա աշխատանքի:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |