Կ. Մանոյան. Թուրքիայի միջամտութունը Սիրիայի հակամարտությանը չի անդրադառնա հայ-սիրիական հարաբերությունների վրա![]() ![]() PanARMENIAN.Net - Սիրիայի ներքին հակամարտությանը Թուրքիայի միջամտության հավանականությունը բավականին մեծ է, այս հարցում Իրանի պասիվ դիրքորոշման համեմատ: Նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Թուրքիայի միջամտությունն, անկասկած, կանդրադառնա տարածաշրջանային գործընթացների վրա, սակայն, չի սպառնա ստատուս կվոյի փոփոխությանը հայ-սիրիական հարաբերություններում»,-ասել է Մանոյանը: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հորդորել է Սիրիայի իշխանություններին անհապաղ դադարեցնել բանակի գործողությունները բողոքի ակցիայի մասնակիցների դեմ՝ նշելով, որ «եթե Սիրիայի իշխանությունները շարունակեն ուժ կիրառել խաղաղ քաղաքացիների դեմ, նրանց հետ «խոսակցության թեմա չի լինի»: Նախորդ շաբաթ թուրք նախարարը Դամասկոսում բանակցում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ փորձելով հասնել բռնության դադարեցմանը: Սիրիայի նավահանգստային Լաթակիա քաղաքից հաղորդագրություններ են ստացվում նոր հրաձգության ու բախումների մասին: Ըստ իրավապաշտպանների, վերջին օրերին քաղաքում տասնյակ մարդիկ են զոհվել: Բանակի ստորաբաժանումները մտել են Հոմս նահանգի մի շարք քաղաքներ: Հաղորդագրություններ են ստացվում առ այն, որ զինվորականները կրակ են բացել պաղեստինցի փախստականների շրջանում, որտեղ շուրջ 10 000 մարդ է գտնվել: Որոշ տվյալներով, նրանցից կեսը արդեն լքել է ճամբարը: Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր նախագահ Բաշար Ասադը հայտարարում է, որ պայքարում է ահաբեկիչների ու միջազգային դավադրության դեմ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |