Համահայկական խաղեր. Ֆուտզալում Նոր Հաճնը հաղթել է Մանչեսթերին![]() 16 օգոստոսի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի ֆուտզալի հանդիպումներն անցնում են 3 մարզասրահներում՝ «Գրանդում», Սլավոնական համալսարանի դահլիճում և ֆուտբոլի ակադեմիայում: «Գրանդում» Նոր Հաճնը հանդիպել է Մանչեսթերի հետ և հաղթել է 7:2 հաշվով: Անգլիական թիմը երրորդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին և, ինչպես ասաց թիմի խաղացող Պարույր Տեր-Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցին, նրանց նպատակը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը: «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում շատ բան է փոխվել: Մարզադահլիճներն ու մարզադաշտերը գերազանց վիճակում են: Հիանալի է, որ մենք հանդիպեցինք աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայերի հետ»,-ասել է Տեր-Հարությունյանը: Նոր Հաճնի ֆուտբոլիստ Սարգիս Բաբայանը խոստովանել է, որ նման մրցաշարերը օգնում են նոր կապեր ստեղծել աշխարհի հայության միջև. «Հաճելի է, որ սպորտի շնորհիվ բոլոր հայերը հավաքվում են Երևանում և ճանաչում են միմյանց: Կարծում եմ, որ Համահայկական խաղերի հիմնական խնդիրը դա է»: Մյուս խաղերում հաղթեցին Երևանը, Թեհրանը, Բուենոս Այրեսը, Գյումրին, Նեկլինովկան, Վանաձորը, Մարսելը և Սան Պաուլուն: Մյուս խաղերը շարունակվում են: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |