Զորավարժությունների ժամանակ զոհված ռուս զինվորի մահվան փաստի առթիվ հետաքննություն է ընթանում![]() 16 օգոստոսի 2011 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում զորավարժությունների ժամանակ զոհված ռուս զինվոր Գալեմժան Աուբեկերովի մահվան փաստի առթիվ հետաքննություն է ընթանում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից: Հետաքննության մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն աղբյուրը հաղորդել է, որ Աուբեկերովի մահը, ամենայն հավանականությամբ, դժբախտ պատահար է եղել: Օգոստոսի 10-ին Հայաստանում զորավարժությունների ժամանակ զոհվել է ժամկետային զինծառայող Գալեմժան Աուբեկերովը, որը զորակոչվել էր Սարատովի երկրամասի Կրասնի Կուտից: Օգոստոսի 16-ին ողբերգության մասին «Վզգլյադ-ինֆոյին» հաղորդել է զինծառայողի մայրը` Բատագասը: Նա որդու մահվան մասին իմացել է «Օդնոկլասնիկի»-ից, մեկ օր անց ստացել է պաշտոնական հեռախոսային հաղորդագրություն` Գալեմժանը զոհվել է զորավարժությունների ժամանակ: «Նրանց զորավարժություններին մասնակցելու համար ուղարկել էին Հայաստան: Առվի վրայով ցատկելիս նա ընկել և կոտրել է վիզը: Ընկնողները երեքն էին, երկուսին հաջողվեց դուրս հանել, իսկ նրան չհասրեցին,- հաղորդել է զոհվածի եղբայրը` Դմիտրի Աուբեկերովը:- Եղբայրս հավասարակշռված էր, զինակիցներին հարգանքով և ըմբռնումով էր մոտենում: Ես խոսել եմ ականատեսի հետ, որը կողքին է կանգնած եղել, նա ասաց, որ Գալեմժանն ինքն է ընկել: Ուստի ոչ կանոնադրական հարաբերությունների տարբերակը բացառվում է»: Աուբեկերովը ծնվել է 1992թ. Կրասնի Կուտում, սովորել թիվ 64 ՄՏՈՒ-ում խոհարար: Անցյալ տարվա հոկտեմբերին զորակոչվել է բանակ և ծառայել Վլադիկավկազում (Հյուսիսային Օսեթիա-Ալանիա Հանրապետություն): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |