Վանդալները պղծել են Կալինինգրադում «Բյուրեղապակյա գիշերվա» զոհերի հուշատախտակը![]() 16 օգոստոսի 2011 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Անհայտ վանդալները պղծել են Կալինինգրադում «Բյուրեղապակյա գիշերվա» զոհերի հուշատախտակը` նվիրված նախապատերազմյան Կենիգսբերգի հրեաներին: Այդ մասին հայտնել է Կալինինգրադի երկրամասի գլխավոր րաբունու մամլո քարտուղար Սերգեյ Ստեռլինը: Նրա խոսքով, Կենիգսբերգյան սինագոգի նախկին ապաստանի` ֆաշիստների կողմից ավիրված շենքի վրա փակցված հուշատախտակի վրա խուլիգանները սվաստիկա են նկարել և անպատվող գրառումներ կատարել: Ստեռլինի խոսքով, պատմական վայրն առաջին անգամ չի ենթարկվում վանդալների հարձակումներին, իսկ խուլիգանների ինքնությունն իրավապահ մարմիններին այդպես էլ չի հաջողվել հաստատել: Ստեռլինը նշել է, որ վանդալների ու նեոֆաշիստների անպատժելիությունը ստվեր է նետում «Կալինինգրադի ժամանակակից բնակիչների» վրա: Ապաստանի շենքի կողքին գտնվում է Մայր տաճարը, որը քաղաքի տեսարժան վայրերից մեկն է համարվում: Ստեռլինի կարծիքով, երբ զբոսաշրջիկները տեսնեն Հոլոքոստի զոհերին նվիրված հուշատախտակը պղծված վիճակում, նրանք չեն հասկանա, «թե ինչպես կարող է նման բան հնարավոր լինել քաղաքակիրթ մի երկրում, որը հաղթել է ֆաշիզմը»: Վանդալիզմի փաստի առթիվ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական մեկնաբանություն առայժմ չկա: «Բյուրեղապակյա գիշերը» 1938թ. նոյեմբերի 7-ին Փարիզում երիտասարդ հրեայի կողմից գերմանական դեսպանատան խորհրդական Էրնստ ֆոն Ռատի սպանությանը Երրորդ ռեյխի յուրօրինակ պատասխանը դարձավ: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ադոլֆ Հիտլերի անմիջական հրամանից հետո Գերմանիայի տասնյակ քաղաքներում հրեական ջարդեր տեղի ունեցան: Հիմնականում Հիտլերյուգենդի ներկայացուցիչների կողմից կազմակերպված անկարգությունների ընթացքում 91 հրեա զոհվեց: Բացի դրանից, ջարդարարները ոչնչացրեցին 267 սինագոգ և 7,5 հազար առևտրական ու կոմերցիոն ձեռնարկություն: Վնասի զգալի մասը բաժին ընկավ կոտրված ցուցափեղկերին, այստեղից էլ «Բյուրեղապակյա գիշեր» անվանումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |