Քրդերի հասցեին Էրդողանի սպառնալիքներից հետո Թուրքիայում արդեն ահաբեկչական գործողություննե՞ր են սկսվել

Քրդերի հասցեին Էրդողանի սպառնալիքներից հետո Թուրքիայում արդեն ահաբեկչական գործողություննե՞ր են սկսվել

PanARMENIAN.Net - Հաքքարի-Չուկուրջա մայրուղու 15-րդ կմ վրա ռազմական մեքենա է պայթել, արդյունքում 8 զինվոր զոհվել է, շատերը վիրավորվել են, հաղորդում է թուրքական Sabah-ը: Ինչպես նշել է Հաքքարի քաղաքապետ Էրդողան Գյուրբուզը, վիրավորներին մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել: Չի բացառվում, որ պայթյունն իրականում ահաբեկչական գործողություն էր:

Հայտնի է նաև, որ իշխանությունները մեծաքանակ սպառազինություն են տեղափոխել Չուկուրջա գավառ:

Օրերս Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցության 10-ամյակին նվիրված ճաշկերույթի ժամանակ վարչապետ Էրդողանը հայտարարել է Ռամադանի ավարտին Քրդստանի աշխատանքային կուսակցության հետ առավել կոշտ պայքար սկսելու մասին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները քրդերի դեմ պայքարը կոշտացնելու մասին ոչ այլ ինչ են, քան ցեղասպանության սպառնալիք: Նման կարծիք է հայտնել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Ասիպ Կապլանը, հաղորդում է թուրքական Firat news գործակալությունը: «Էրդողանին մնում է միայն հագուստը փոխարինել զինվորականի համազգեստով երկրորդ Սադամ Հուսեյնը դառնալու համար: Բռնությունից խուսափելու համար մենք պետք է խաղաղ գործընթաց սկսենք, խորհրդարանի միջոցով»,-ասել է Կապլանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---