Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի քաղաքական դաշտում ռադիկալ փոփոխություններ չի սպասում![]() ![]() PanARMENIAN.Net - “Հայաստանի քաղաքական դաշտում մոտ ժամանակներս արմատային փոփոխություններ չեն լինի”. այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ “Ժառանգության” խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: “Հայաստանի քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրությունների, եթե այլ պայմանավորվածություններ չլինեն”,-նշեց բանախոսը: Ինչ վերաբերում է հաջորդ խորհրդարանում ներկայանալու “Ժառանգության” ունեցած հնարավորություններին, ապա Մարտիրոսյանի կարծիքով, ԱԺ-ում իրենց կուսակցությունն այս անգամ առավել մեծաքանակ կլինի: Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել իշխանություն-ՀԱԿ քաղաքական երկխոսության մանրամասները: Իսկ հարցին՝ հնարավոր է “Ժառանգությունը” նույնպես միանա երկխոսությանը, պատգամավորը պատասխանեց. “Բազմիցս եղել են նման առաջարկություններ, բայց մենք ունենք մեր քաղաքական գիծը”: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |