Իսպանացիները դեմ են Հռոմի պապի այցին Մադրիդ![]() 18 օգոստոսի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ակցիա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի Իսպանիա կատարելիք այցի համար պետական միջոցների օգտագործման դեմ: Ինչպես հայտնում է BBC-ին, ցույցերը տեղի են ունեցել Մադրիդի գլխավոր՝ Պուերտա դել Սոլ հրապարակում, որտեղ ճգնաժամի ընթացքում չեն դադարում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ բողոքի ակցիաները: Այս անգամ գլխավոր կարգախոսն էր՝ «Ոչ իմ հարկերի հաշվին»: Ցուցարարների թվում շատ էին տարբեր խմբերը, այդ թվում աթեիստներն ու սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանները: Սակայն, հիմնականում, իսպանացիները դժգոհ են նրանից, որ պետութունը օգնում է կազմակերպել այդքան տևական ու բազմազան այցը տնտեսական ճգնաժամի պայմաններում ու սոցիալական ծախսերի կրճատման ֆոնի վրա: Այժմ Մադրիդում են հավաքվել շուրջ մեկ միլիոն ուխտավորներ, որոնք մասնակցում են Երիտասարդության համաշխարհային օրվան՝ կաթոլիկների երիտասարդական փառատոնին, որն անցնում է երեք տարին մեկ աշխարհի տարբեր երկրներում: Օգոստոսի 18-ին հանդիսություններին մասնակցելու համար Իսպանիա է ժամանում Բենեդիկտոս XVI-ը: Այցի կազմակերպիչները պնդում են, որ բյուջեի միջոցները չեն օգտագործել: Սակայն, ցուցարարները նշում են, որ բոլոր միջոցառումների անցկացման համար կպահանջվեն հազարավոր ոստիկաններ, բժիշկներ, հավաքարարներ և պետական ծառայությունների այլ աշխատակիցներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |