Ծանրորդներ Վարդան Դավթյանն ու Նորայր Վարդանյանը անհաջող են հանդես եկել Ունիվերսիադայում

Ծանրորդներ Վարդան Դավթյանն ու Նորայր Վարդանյանը անհաջող են հանդես եկել Ունիվերսիադայում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին չինական Շենչժենում, որտեղ անցնում է 26-րդ ամառային Ունիվերսիադան, մեկնարկել են երկու հայաստանցի ծանրորդներ:

Մինչև 94 կգ քաշային կարգում Վարդան Դավթյանն ու Նորայր Վարդանյանը անհաջող են հանդես եկել: Պոկում վարժությունում Դավթյանը բարձրացրել է 165կգ, իսկ Վարդանյանը՝ 155 կգ: Հրում վարժությունում երկու ծանրորդները ձախողել են բոլոր երեք մոտեցումները և 0 միավոր վաստակել: Այդ քաշային կարգում հաղթող է դարձել ռուս ծանրորդ Անդրեյ Դեմանովը:

Մինչ այդ Հայաստանի հավաքականի համար դեռևս ոսկե մեդալ է նվաճել միայն Աղասի Աղասյանը (77կգ ք/կ) 337 կգ արդյունքով:

Հայկ Հակոբյանը կմեկնարկի օգոստոսի 18-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---