Թուրքիայում շարունակում են հակակառավարական կայքերի համար ձերբակալել բարձրաստիճան զինվորականների![]() 18 օգոստոսի 2011 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակի գեներալներ Մեհմետ Օթուզբիրօղլուն, Հիվզի Չուբուքլուն և գնդապետ Հուլուսի Գյուլբահարը քրեական գործի շրջանակում բերման են ենթարկվել իրավապահ մարմինների կողմից` Թուրքիայի պաշտպանության նախարարության միջոցների հաշվին հակակառավարական կայքերի կազմակերպման պատճառով, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Զինվորականներն իրենք հերքում են կայքերի հակակառավարական բնույթը: Օգոստոսի 11-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության դեմ քարոզչության տարածման կասկածով ձերբակալվել էր նախկին գեներալ Հասան Իյսիզը: Առկա տեղեկությունների համաձայն, գեներալը եղել է քարոզչական ինտերնետ կայքերի ցանցի կազմակերպիչը: Ընդհանուր առմամբ այս գործով բերման է ենթարկվել 14 մարդ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |