«Չենք լռելու»-ն դժգոհ է «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նոր նախագծից![]() 18 օգոստոսի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խիստ մտահոգված է «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի` արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ օրինագծում տեղ չեն գտել մի շարք կարևոր խնդիրների կանոնակարգումներ, ինչպես նաև առկա են բազմաթիվ ոչ հստակ ձևակերպումներ: Նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում ՀՀ կառավարությունում: «Չենք լռելու»-ն այժմ պատրաստում է օրինագծում տեղ գտած դրույթների վերաբերյալ հարցադրումների փաթեթ, որը կներկայացվի մոտակա օրերին: «Որպես քննարկվող օրինագծում տեղ գտած անհեթեթությունների վառ օրինակ կարելի է բերել կրոնական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թվի սահմանված շեմը` ընդամենը 25 մարդ: Այդ տրամաբանությամբ, օրինակ, «Չենք լռելու»-ն իր 1100 անդամներով կկարողանա գրանցել 40-ից ավելի այսպես կոչված «կրոնական կազմակերպություն», որոնցից յուրաքանչյուրն իր կարգավիճակով կհավասարվի Հայ Առաքելական եկեղեցուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Չենք լռելու» նախաձեռնությունը արդարադատության նախարարության կողմից դրսևորվող վերաբերմունքը օրինագծի նկատմամբ համարում է անհասկանալի և չափազանց վնասակար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |