«Արի տուն» ծրագրի մասնակիցները կհանդիպեն Մոնթե Մելքոնյանի զինակից ընկերների հետ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին` ժամը 20:00-ին, Հայաստանի սփյուռքի նախարարությունը` զուգակցելով «Մեր մեծերը» և «Արի տուն» ծրագրերը, Աղվերանի «Կարին» ճամբարում կազմակերպում է Մոնթե Մելքոնյանի զինակից ընկերների` Ալեք Ենիգոմշյանի, Հրայր Կարապետյանի և Մարտիրոս Ժամկոչյանի հանդիպումը «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում կցուցադրվի Մոնթեին նվիրված վավերագրական ֆիլմ: Հյուրերը կպատասխանեն երիտասարդների հարցերին: Հանդիպմանը ներկա է լինելու ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, հաղորդում է Հայաստանի սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |