Թուրքիան կկրճատի Ադրբեջանից գազի գնման ծավալները

Թուրքիան կկրճատի Ադրբեջանից գազի գնման ծավալները

PanARMENIAN.Net - Իրանից գազի մատակարարման վերսկսման կապակցությամբ Թուրքիան կկրճատի Ադրբեջանից գազի գնման ծավալները, հաղորդում են թուրքական աղբյուրները:

Իրանից Թուրքիա գազի մատակարարումը, որը դադարեցվել էր օգոստոսի 11-ից երկու երկրների միջև գազատարի պայթյունի պատճառով, նորոգման աշխատանքներից հետո վերսկսվել է, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը:

Թուրքիայի արևելքում գտնվող Ագրի գավառում գազատարի պայթյունից հետո ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազի մատակարարումն ավելացել էր` օրական 6 միլիոն խորանարդ մետրից հասնելով 16 միլիոն խորանարդ մետրի: Պայթած գազատարով Թուրքիան Իրանից օրական մինչև 18 միլիոն խորանարդ մետր գազ էր ստանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---