«ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի կասեցման մասին, հետո հերքել է հայտարարությունը![]() 20 օգոստոսի 2011 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման ղեկավարությունը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի կասեցման մասին, որը տևեց երկու տարի, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան իսրայելցի զինվորականների գործողության, որը ձեռնարկվեց որպես պատասխան Էյլաթում տեղի ունեցած մի քանի ահաբեկչական գործողությունների: «Այլևս ոչ մի հրադադար թնշամու հետ չկա»,-ասվում է «ՀԱՄԱՍ»-ի հայտարարության մեջ, որը 2009թ. սկզբին հայտարարել էր Իսրայելի հետ հրադադարի մասին: Գազայի հատվածում օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածների արդյունքում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 14: Ավելի ուշ «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի մամլո քարտուղար Քասաման հերքել է հրադադարի կասեցման մասին հաղորդագրությունը: Ըստ նրա, այն չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է Al Jazeera-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |